Թրամփի հասցեին սպառնալիքները կտրուկ աճել են
Tue, 13 Oct 2026 22:00:44 +0400

ԱՄՆ Գաղտնի ծառայությունն ահազանգում է․ նախագահ Թրամփի եւ նրա անվտանգությունն ապահովող ծառայության հանդեպ սպառնալիքներն աճել են ավելի քան 40 տոկոսով։ Այս մասին հայտարարել են ծառայության ղեկավար Շոն Քարանն ու նրա տեղակալ Մեթ Քուինին՝ CBS-ի եթերում։ «Նման բան մենք դեռ չէինք տեսել»,- ասել է Քարանը, նշելով, որ սպառնալիքների թվաքանակը դարձել է ռեկորդային։ Հարցին թե արդյոք տեղի ունեցողը կապված է անձամբ Թրամփի անձի հետ, Քարանը միանշանակ պատասխան չի տվել։ Գաղտնի ծառայության ղեկավարները նկատել են, որ պատճառների մեջ գերակշռում են մարդկանց հոգեկան առողջությունն ու սոցցանցերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր