Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Wed, 14 Oct 2026 00:00:23 +0400


Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի դատարանը մասնակի բավարարել է երգիչ Յուրի Շատունովի այրու հայցն ընդդեմ պրոդյուսեր Սերգեյ Ռազինի։ Դատարանը, համաձայն հոկտեմբերի իննին կայացված վճռի, մասնակի բավարարել է Սվետլանա Գեորգիևնա Շատունովայի հայցը, որը ներկայացվել էր անչափահասների շահերի պաշտպանության նպատակով՝ ընդդեմ Անդրեյ Ալեքսանդրովիչ Ռազինի։ Հայցի առարկան կայանում է նրանով, որ առ ոչինչ ճանաչվեր 2013 թվականի սեպտեմբերի 14-ին Յուրի Շատունովի եւ Անդրեյ Ռազինի միջեւ կնքված պայմանագիրը, որով որոշակի հեղինակային եւ հարակից այլ իրավունքներ են փոխանցվել Ռազինին՝ կապված երգչի ստեղծած ստեղծագործական ժառանգության հետ։ Հիշեցնենք, որ Անդրեյ Ռազինը հեռակա կարգով կալանավորված է՝ խարդախության մեղադրանքով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան

Սամվել Կարապետյանին տեղափոխեցին դատարան Wed, 04 Nov 2026 20:05:16 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով