Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Wed, 14 Oct 2026 18:08:15 +0400


ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Պատգամավորի խոսքով՝ հոկտեմբերի 14-ին նա պատրաստվում էր մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստին, սակայն տեղեկացել է, որ իր մուտքը Ռուսաստան արգելված է։ Արգելքի պատճառը նրան հայտնի չէ։ Բադալյանը տեղի ունեցածը որակել է տարօրինակ և մտահոգիչ՝ ընդգծելով, որ իրեն խոչընդոտել են կատարել միջազգային խորհրդարանական կազմակերպությունում ունեցած պաշտոնական պարտականությունները։ Լուսինե Բադալյանի գրառումը՝ ստորև․

Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։

Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։

Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։ Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։

Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայր Աթոռից մասնակցել են Աղոթքի նախաճաշին

Մայր Աթոռից մասնակցել են Աղոթքի նախաճաշին Fri, 02 Oct 2026 13:17:58 +0400 Հայաստանում մեկնարկել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով