Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Կորցրել է տրիլիոնատիրոջ կոչումը

Կորցրել է տրիլիոնատիրոջ կոչումը

Wed, 14 Oct 2026 20:00:29 +0400


Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով կարճ ժամանակով դարձել էր տրիլիոնատեր, կորցրել է այն կոչումը եւ նորից վերադարձել է միլիարդատիրոջ կարգավիճակին։ Նրա ունեցվածքը ներկայումս գնահատվում է 977,2 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Forbes պարբերականը։ Համաձայն հաշվարկի, Մասկի ունեցվածքը հոկտեմբերի 13-ին կրճատվել է 28,6 միլիարդ դոլարով կամ 2,8 տոկոսով։ Պատճառը SpaceX եւ Tesla ընկերությունների բաժնետոմսերի էժանացումն է բորսայում՝ համապատասխանաբար 3 եւ 0,5 տոկոսներով։

Հիշեցնենք, որ առաջին անգամ նա տրիլիոնատեր դարձել էր այս տարվա հունիսին՝ նորից բորսայական սակարկությունների ելեւէջումների պատճառով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ներդրողների տեսանկյունից կան ռիսկեր ներդրումների հետ կապված

Ներդրողների տեսանկյունից կան ռիսկեր ներդրումների հետ կապված Sat, 17 Oct 2026 20:39:29 +0400 Latest news …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով