Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Ray-Ban կայսրության ժառանգորդը պատմել է թմրանյութերից կախվածության և 2 հազար սիրուհիների մասին

Ray-Ban կայսրության ժառանգորդը պատմել է թմրանյութերից կախվածության և 2 հազար սիրուհիների մասին

Wed, 14 Oct 2026 23:30:23 +0400


Luxottica ընկերության (որին պատկանում են ակնոցների և ոսպնյակների արտադրության աշխարհի խոշորագույն Ray-Ban ու Oakley բրենդները) հիմնադիր, հանգուցյալ Լեոնարդո դել Վեկիոյի որդին՝ 31-ամյա միլիարդատեր Լեոնարդո Մարիա դել Վեկիոն, պատմել է իր թմրանյութային կախվածության, երկու հազար սիրուհիների մասին, ինչպես նաև քննադատել է ընկերության ղեկավարությանը։ 4,7 միլիարդ դոլար գնահատվող կարողության տեր գործարարն այս խոստովանություններն արել է ռեփեր Fedez-ի YouTube-յան փոդքասթի ընթացքում, որն այժմ, սակայն, արգելափակված է հարթակում։

New York Post-ը գրում է, որ Լեոնարդոյի խոսքով՝ հայրը, որը 3 տարբեր կանանցից 6 երեխա ուներ, իրենց տվել է «ամեն ինչ, բացի սիրուց», այդ պատճառով էլ ինքը «զգացվող պակասը լրացրել է թմրանյութերով»։ Նա մինչ օրս չի հաղթահարել այդ կախվածությունը, բայց ձգտում է դրան՝ մեծապես մոդել Սարա Սոլդատիից 2025 թվականի հուլիսին ծնված դստեր՝ Բիանկայի պատճառով։

Փոդքասթի ընթացքում նա նաև պատմել է, որ սեքսուալ կապ է ունեցել ավելի քան երկու հազար կնոջ հետ, ընդ որում՝ նրանց 90%-ին գրավել է Էնրիկե Իգլեսիասի Hero երգի կատարմամբ։ «Hero-ի խնդիրն այն է, որ երբ երրորդ անգամ ես երգում, ձայնդ կտրվում է, բայց դա միևնույն է՝ աշխատում է»,- պարզաբանել է միլիարդատերը։

Այս տարվա ամռանը Լեոնարդոն հեռացել էր EssilorLuxottica-ի ռազմավարական հարցերով տնօրենի և Ray-Ban-ի նախագահի պաշտոններից։ Զրույցի ընթացքում նա «ընկերության գործունեության ողբալի արդյունքների» համար քննադատել է գործադիր տնօրեն Ֆրանչեսկո Միլերիին, ում բիզնեսը ղեկավարելու համար անձամբ ընտրել էր իր հայրը։ NYP-ն նշում է, որ այս տարի ընկերության բաժնետոմսերն իսկապես նվազել են շուրջ 46%-ով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում

«Հրապարակ». Փաշինյանն Ալիեւի դուբինկան է` բութ գործիք նրա ձեռքում Fri, 06 Nov 2026 09:15:42 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով