Գուտերեշը Երևանում է
Thu, 15 Oct 2026 10:30:05 +0400

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս գիշեր ժամանել է Հայաստան, տեղեկությունը հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
Նախատեսված են նրա հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։
Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր