Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Նոր գրոհ՝ Մոսկվայի և ՌԴ այլ մարզերի ուղղությամբ․ ի՞նչ է հայտնում ՊՆ-ն

Նոր գրոհ՝ Մոսկվայի և ՌԴ այլ մարզերի ուղղությամբ․ ի՞նչ է հայտնում ՊՆ-ն

Fri, 05 Jun 2026 11:30:41 +0400


Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 123 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Անցած գիշերվա ընթացքում ՝ հունիսի 4-ի ժամը 20.00-ից մինչև հունիսի 5-ի ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից վնասազերծվել և ոչնչացվել են 123 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի վրա:

Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավար Սերգեյ Սոբյանինն էլ «Մաքս» հարթակի ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող երեք անօդաչու թռչող սարք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր հարձակում Մոսկվայի վրա․ ինչ է հայտնի

Նոր հարձակում Մոսկվայի վրա․ ինչ է հայտնի Fri, 21 Aug 2026 14:30:00 +0400 Անցած գիշերը …