«Հրապարակ»․ Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել

«Հրապարակ»․ Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել

Fri, 16 Oct 2026 08:00:14 +0400


Հոկտեմբեր-նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք եւ Արթիկ համայնքներում: Անի համայնքում ՏԻՄ ընտրություն եղել է 2023-ին, Գյումրիում` 2025-ին։ ՏԻՄ առաջիկա ընտրություններին այս չորս համայնքում ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել: Օրինակ, Արթիկում ավագանու թեկնածուների նկատմամբ` անձնագրայինից տեղեկանքներ ստանալուց անմիջապես հետո, ճնշումներ են սկսվել: Մարդկանց վախեցրել են, թե աշխատանքը կկորցնեն, ընտանիքի օրվա հաց չեն կարողանա վաստակել եւ այլն։ Վարչական ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին ճնշելու վրա, ընդհուպ մինչեւ անգամ սոցցանցերում ընդդիմադիրների հրապարակումների տակ լայքողներին են ճնշում։

Այնուամենայնիվ, Արթիկում ընդդիմությունը հաղթելու շանսեր ունի։ Մյուս համայնքներում ընդդիմությունը ներկայացված չէ` Ախուրյանում չի առաջադրվել, միայն ՔՊ-ն է առաջադրվել: Ամասիան, որը մեծ համայնք է, ու որտեղ նոյեմբերին են ընտրությունները, ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն նախկին հանրապետականն է: Արթիկում առաջադրվել է նախկին հանրապետական Մխիթար Վարագյանը, որը մասնակցում է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ: Առաջադրվել են նաեւ «Ապրելու երկիրը»` թեկնածուն Արթուր Աստոյանն է, եւ «Հայրենիքը»` թեկնածուն Լեւոն Վահրադյանն է: Արթիկում ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթելու, քանի որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ՔՊ ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանին նախկինում աջակցած եւ համայնքապետ դարձրած ուժերն այս տարի մասնակցելու հայտ չեն ներկայացրել, իսկ ընտրություններին մասնակցող ուժերն ասում են` «երկրաշարժ էլ լինի», ՔՊ-ին չեն միանա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն

Ադրբեջանից ու Թուրքիայից էլեկտրաէներգիա՞ կգնեն Fri, 16 Oct 2026 10:36:47 +0400 Հայաստանը դիտարկում է Ադրբեջանի…

13 րոպե ago

Թուրքիայում 9 տարվա մեջ առաջին անգամ նշվել է ՀՀ անկախության տոնը

Թուրքիայում 9 տարվա մեջ առաջին անգամ նշվել է ՀՀ անկախության տոնը Fri, 16 Oct 2026…

20 րոպե ago

Ինչու չեն եկել Ադրբեջանից

Ինչու չեն եկել Ադրբեջանից Fri, 16 Oct 2026 10:28:57 +0400 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Նորից դատավորների հետեւից են ընկել

«Հրապարակ»․ Նորից դատավորների հետեւից են ընկել Fri, 16 Oct 2026 10:25:54 +0400 Բարձրագույն դատական խորհրդում…

24 րոպե ago

Ոստիկանը հանգստի մեջ է եղել

Ոստիկանը հանգստի մեջ է եղել Fri, 16 Oct 2026 10:18:03 +0400 ՀՀ ներքին գործերի նախարար…

32 րոպե ago

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր

«Հրապարակ»․ ՍԴ-ում գոնե մեկ դատավոր չկար, որը հատուկ կարծիք գրեր Fri, 16 Oct 2026 10:15:21…

35 րոպե ago