«Հրապարակ»․ Նորից դատավորների հետեւից են ընկել

«Հրապարակ»․ Նորից դատավորների հետեւից են ընկել

Fri, 16 Oct 2026 10:25:54 +0400


Բարձրագույն դատական խորհրդում այս պահին երեք կարգապահական վարույթ է քննվում՝ դատավորներ Նորա Կարապետյանի, Գեւորգ Մանուկյանի եւ Անի Մխիթարյանի նկատմամբ։ Մանուկյանի եւ Կարապետյանի դեմ վարույթները հարուցել է արդարադատության նախարարությունը՝ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ, իսկ Մխիթարյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։

Վերջին ամիսներին, անգամ վերջին տարին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը կարծես հանդարտվել էր, սակայն այս աշնանը կրկին թափ է հավաքել։ Դատական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատավորներին «պատժելու» հարցում նախարար Սրբուհի Գալյանի գերատեսչությունն առանձնակի ակտիվություն է ցուցաբերում։ Եթե քաղաքացիների եւ փաստաբանների դիմումները Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում հաճախ մերժվում են, ապա արդարադատության նախարարությունում նույն դիմումները շատ հաճախ դառնում են դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցելու առիթ։ Կա՛մ Սրբուհի Գալյանը վերեւից նման հրահանգ է ստացել, կա՛մ ձգտում է հետ չմնալ նախորդներից` Կարեն Անդրեասյանից եւ Գրիգոր Մինասյանից, որոնց ժամանակ մեծ թվով լավ դատավորներ զրկվեցին իրենց կարգավիճակից` տեղը զիջելով երիտասարդ, անփորձ եւ հեշտ կառավարելի դատավորներին: Փորձառու եւ գրագետ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը կրկին օրակարգային է դարձել, եւ նախարարությունը հետեւողականորեն գնում է դատավորներին պատժելու ճանապարհով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն

Անզոր ու ապատիկ` հանրություն, 1-2 օրվա հիշողությամբ` լրատվություն Sat, 17 Oct 2026 15:15:52 +0400 «1-2…

8 րոպե ago

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը

Դի Կապրիոն ողջունել է Հայաստանի նախաձեռնությունը Sat, 17 Oct 2026 15:00:15 +0400 Հոլիվուդյան դերասան և…

24 րոպե ago

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․

Մեր ուսանողներին Թուրքիա եք ուղարկում, որ ի՞նչ սովորեն․․․ Sat, 17 Oct 2026 14:45:00 +0400 Վահագն…

39 րոպե ago

Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից․ Հակոբ Հակոբյան

Մենք բռնագաղթված ենք, բայց չենք հրաժարվել Արցախից․ Հակոբ Հակոբյան Sat, 17 Oct 2026 14:30:07 +0400…

54 րոպե ago

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը Sat, 17 Oct 2026 14:15:04…

1 ժամ ago

Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է

Արթուր Ալեքսանյանը վիրահատվել է Sat, 17 Oct 2026 13:45:52 +0400 «Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել…

2 ժամ ago