Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Հարցազրույցի ժամանակ ո՞վ զանգեց Ադրբեջանից ԱԽ քարտուղարին

Հարցազրույցի ժամանակ ո՞վ զանգեց Ադրբեջանից ԱԽ քարտուղարին

Fri, 16 Oct 2026 10:53:32 +0400


ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ պարբերաբար քննարկում են տարբեր հարցեր։

Նա նշել է, որ երկու կողմերի միջև հաղորդակցությունն ազատ է, և կարող են ցանկացած թեմայի շուրջ խոսել շուրջօրյա ռեժիմով։

Իր խոսքը շարունակելու ընթացքում Սիմոնյանը լրագրողների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ հենց այդ պահին Հաջիևն է զանգահարում իրեն։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ իրենց միջև ձևավորված է անմիջական կապ, որի միջոցով կողմերը հնարավորություն ունեն առանց սահմանափակումների քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փեզեշքիանի կոշտ ելույթը Երևանում

Փեզեշքիանի կոշտ ելույթը Երևանում Fri, 16 Oct 2026 13:34:49 +0400 «Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով