Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային տասը F-16 կործանիչ փոխանցել

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային տասը F-16 կործանիչ փոխանցել

Fri, 16 Oct 2026 15:00:15 +0400


Բելգիան մտադիր է մինչև 2026 թվականի վերջ Ուկրաինային 10 F-16 կործանիչ փոխանցել։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։

«Ուկրաինան մարտունակ կործանիչների կարիք ունի, և մենք կարող ենք մեր ներդրումն ունենալ։ Այս տարի մենք կփոխանցենք 10 ինքնաթիռ»,- Դե Վևերի խոսքերը մեջբերում է Belga-ն։

Բելգիայի վարչապետը նշել է, որ ռազմական տեխնիկայի փոխանցման ժամանակացույցը հետաձգվել է Բելգիա ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումների ուշացման պատճառով։ Այդ ինքնաթիռները պետք է փոխարինեն երկրի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող F-16 կործանիչներին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր են հետախուզական տվյալներ տրամադրում Ուկրաինային

Ովքեր են հետախուզական տվյալներ տրամադրում Ուկրաինային Fri, 16 Oct 2026 20:30:21 +0400 Ուկրաինային տրամադրվող հետախուզական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով