ՔՊ-ի մրցակից ուժը ՔՊ-ական համայնքապետին է գովաբանում
Fri, 16 Oct 2026 17:45:51 +0400

Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստանկերությունը ռեպորտաժ է պատրաստել հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններին Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության մասնակցության մասին։ Ռեպորտաժում այդ կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչներն են խոսել:
Ցուցակը գլխավորող Նունե Սանթրոսյանն ասել է․ «Որոշեցի առաջադրվել, որովհետև կար հասարակական պահանջ»։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի գործունեության մասին ասել է․ «Ընենց չի, որ հիմիկվա մեր քաղաքապետի աշխատանքից դժգոհ ենք, բայց կարելի է ավելի լավ անել, ավելի ընդլայնված անել ամեն ինչ»։ «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակի 3-րդ համար, անհատ ձեռներեց Գեղեցիկ Բադալյանն էլ ռեպորտաժում հայտարարել է․ «Ներկայումս շատ աշխատանքներ ա կատարվում։ Մենք ներկայիս կատարվող աշխատանքները գնահատում ենք իդեալական, բայց ես ուզում եմ, որ Դիլիջանում լինի նաև կնոջ ձեռք», նկատի ունենալով, որ իրենց ընտրացուցակի առաջին համարը կին է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր