Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց

Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց

Fri, 16 Oct 2026 19:45:24 +0400


«Սա շինծու, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ, ես արդար եմ, մեղք չունեմ»,– երեկ դատարանում հայտարարում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ըստ էության՝ ձևակերպելով շինծու գործի էպիկրիզը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արդարադատությունը բռնաբարում են բոլորիս աչքի առաջ՝ ամենքիս հասկացնելով, որ այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու՝ կառավարության գլխավոր կաբինետը զբաղեցնողի քմահաճույքը:

Արդարադատությունը և բանականությունը, օրենքն ու բարոյականությունը հուշում էին, որ երեկ Ծառուկյանը տուն պետք է գնար ու այդ փաստը ժողովրդի մոտ մի փոքր հույս կարող էր ծնել արդարադատության հանդեպ:

Բայց էլ ինչ ֆարս՝ առանց արդարադատությանը ցույց տրված «դեղին քարտի». երեկ երկարաձգվեց Ծառուկյանի ընկեր ու բոլորիս մտերիմ Սեդրակ Առուստամյանի կալանքը, Ծառուկյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի նոյեմբերի 4-ին:

Սակայն խնդիրն այլևս ամսաթիվը չէ. քաղաքական միջավայր է պետք փոխել, եթե ուզում ենք մեր քաղկալանավոր ընկերները լինեն ազատության մեջ, ու եթե ձգտում ենք փշրված տեսնել ռեպրեսիվ մեքենայի մարդակուլ երախը»,-գրել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ

Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Tue, 03 Nov 2026 11:01:00 +0400 «Բարգավաճ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով