Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել

«Հրապարակ». Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել

Sat, 17 Oct 2026 08:20:52 +0400


Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2023թ. փետրվարից, 2025 թվականի տարեկան հայտարարագրում անշարժ ու շարժական գույքեր չի հայտարարագրել։ 4 մլն դրամ բանկում ավանդ է ունեցել, իսկ հաշիվներին եղել է 46 դոլար եւ 995 հազար դրամ։ Կանխիկ դրամի չափը կազմել է 2.8 մլն դրամ։ Մատիկյանը 17 մլն 537 հազար դրամ աշխատավարձ է ստացել, 2025թ. վերջին չմարված 216 հազար դրամ վարկ է ունեցել։ Մատիկյանը որպես համատեղ բնակվող անձ նշել է միայն իր հայրիկին՝ Լյովա Մատիկյանին։

Վերջինս, ի տարբերություն որդու, որպես միանձնյա սեփականություն 4 անշարժ գույք է հայտարարագրել, այդ թվում` բնակարան, ամառանոց, հողամաս եւ ավտոտնակ, որոնք բոլորը ժառանգություն է ստացել մինչեւ 1998 թվականը։ Նաեւ 2022թ-ին գնված Kia մակնիշի մեքենա է հայտարարագրել։ Բանկում ունեցել է 1.1 մլն դրամ պարտքային արժեթղթեր, 5.6 մլն դրամ ավանդ, իսկ կանխիկ դրամը կազմել է 42 հազար դրամ։ Նրա միակ եկամուտը թոշակն է, որը մեկ տարում 660 հազար դրամ է եղել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը

«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը Sat, 17 Oct 2026 08:15:19 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտանիքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով