Ի՞նչ հուշագիր ստորագրեցին Նարեկ Կարապետյանն ու Ավետիս Առաքելյանը
Sat, 17 Oct 2026 18:44:08 +0400

Այսօր Գյումրին տոնում է իր օրը։ Քաղաքը բազմամարդ է, տարբեր թաղամասերում տոնական աշխուժություն է, անցկացվում են մշակութային միջոցառումներ։
Օրվա ընթացքում արտակարգ ռեժիմով աշխատել են քաղաքի հինգ թանգարանները՝ այցելուներին առաջարկելով տարբեր միջոցառումներ։ Թանգարանները կշարունակեն աշխատել մինչև ուշ երեկո։
Սակայն օրվա գլխավոր իրադարձություններից մեկը Վարդանանց հրապարակում նախատեսված մեծ համերգն է, որի հովանավորը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն է՝ «Տաշիր Գրուպի» աջակցությամբ։
Այդ առիթով Գյումրիում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները՝ Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ։
Ուշագրավ է, որ քիչ առաջ համայնքապետարանում Նարեկ Կարապետյանի և Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի միջև հուշագիր է ստորագրվել։
Նարեկ Կարապետյանը չբացահայտեց, թե ինչի մասին է ստորագրված փաստաթուղթը՝ խոստանալով, որ առաջիկա ժամերին՝ համերգի ընթացքում բեմից, կներկայացնեն դրա բովանդակությունը։
Թե ինչ պայմանավորվածություն է ամրագրվել հուշագրով և ինչ նշանակություն այն կունենա Գյումրու համար, պարզ կդառնա առաջիկա ժամերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր