Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Կողոպտել են հայտնի ֆուտբոլիստի տունը

Կողոպտել են հայտնի ֆուտբոլիստի տունը

Sun, 18 Oct 2026 10:00:26 +0400


Կողոպտել են իսպանական «Բեթիս» ակումբի հարձակվող Անտոնիի տունը։ Կողոպտման ժամանակ՝ մարզիկը եղել է ֆուտբոլային հանդիպման եւ դաշտում անցկացրել է 90 րոպե։ Այս մասին գրել է Անտոնին իր սոցկայքի էջում։ Ֆուտբոլիստը կատարվածը համարել է տխուր եւ նողկալի արարք։ «Դժվար է բացատրել, թե ինչ ես զգում, երբ քո տուն ներխուժում են գողեր՝ կողոպտելու համար»,- նկատել է ֆուտբոլիստը։ Անտոնին նշել է, որ իրեն հատկապես ցավ է պատճառում ոչ այնքան նյութական կորուստը, այլ այն, որ անպաշտպան ես այնտեղ, որտեղ թերեւս ամենից պաշտպանվածը պետք է զգաս քեզ։ Անտոնին քսանվեց տարեկան է։ Հանդես է եկել նաեւ «ՄՅՈՒ»-ում, «Այաքսում» եւ «Սան Պաուլու» ակումբներում իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով