Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Որքան շատ ես զիջում, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը․ Տեր Մովսես

Որքան շատ ես զիջում, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը․ Տեր Մովսես

Sun, 18 Oct 2026 11:45:34 +0400


Քանի՞ անգամ ես ինքդ քեզ խոստացել՝ «վերջ, սա այլևս չեմ անելու»… ու նորից արել, նշում է Տեր Մովսես քահանա Սահակյանը։

«Գիտես, որ վնասում է քեզ, գիտես, որ հետո զղջալու ես, բայց միևնույն է՝ պարտվում ես։

Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է, երբ միտքդ հասկանում է ճիշտը, բայց կամքդ չի հերիքում։ Ու որքան շատ ես զիջում այդ ներսի թուլությանը, այնքան ավելի դժվար է դառնում հաջորդ անգամ նրան «ոչ» ասելը։

Անգամ Պողոս առաքյալն է խոստովանում․.. «Ոչ թե բարին եմ անում, որ ուզում եմ, այլ չարը, որ չեմ ուզում, այն եմ անում» (Հռոմ. 7։19), բայց նաև ասում է. «Ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (հմմտ. Փիլիպ. 4։13)»,- նշել է Տեր Հայրը։

Տեր Մովսեսի խոսքով, դու էլ կարող ես հաղթել, միայն թե՝ պայքարի՛ր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Զինդատախազությունը պարտակեց Չարբախիկի դանակահարության գործը

«Հրապարակ»․ Զինդատախազությունը պարտակեց Չարբախիկի դանակահարության գործը Sat, 17 Oct 2026 11:15:00 +0400 Չարբախում՝ ազգային հերոս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով