Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Հնարավոր են համարում ԱՄՆ տարածքում պատերազմի լինելիությունը

Հնարավոր են համարում ԱՄՆ տարածքում պատերազմի լինելիությունը

Sun, 18 Oct 2026 20:45:12 +0400


Ամերիկացի զինվորականները չեն բացառում, որ ապագայում, խոշոր ռազմական հակամարտության ժամանակ, կարող է հարձակման ենթարկվել նաեւ ԱՄՆ տարածքը, մասնավորապես՝ ԱՄՆ տարածքում գտնվող կրիտիկական կարեւորության օբյեկտները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Ցամաքային զորքերի Գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնակատար, գեներալ Քրիսթոֆեր Լանիվան։ Fox News-ի փոխանցմամբ՝ նա ասել է․ «Եթե մենք բախվենք այնպիսի հակառակորդի հետ, որը կարողությունների առումով կարող է համադրելի լինել մեր ռազմական ուժի հետ, ապա զորքերի տեղաշարժն ու տեղաբաշխումը մեր պարագայում կարող է դժվարանալ։ Այն մոտեցումները, որոնցով առաջնորդվել է Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ՝ ռազմական գործողություններ իրականացնելով օրինակ Իրաքում եւ Աֆղանստանում, երբ ամերիկյան բազաները գտնվել են անվտանգ ու ապահով վիճակում, այլեւս չի գործում։ Նույնպես եւ՝ մատակարարման ներքին ուղիները այլեւս չի կարելի համարել լիովին ապահով ու անվտանգ»։ Ու եթե, ըստ հաղորդման, օրինակ Չինաստանի հետ բախում լինի, հնարավոր է, որ թիրախավորվեն թե ամերիկյան բազաները, թե մատակարարման ուղիները։ Չինական կիբերկարողություններն էլ կարող են օգտագործվել՝ ամերիկյան կրիտիկական ենթակառուցվածքներին վնասելու համար։ Նման սցենարի զարգացման դեպքում, լիովին հնարավոր է, որ հակամարտության թատերաբեմ լինի նաեւ բուն ԱՄՆ տարածքը, ասված է հաղորդման մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը` անտեր ոչխարի կարգավիճակում

Հայաստանը` անտեր ոչխարի կարգավիճակում Sat, 17 Oct 2026 18:15:55 +0400 Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով