Գլխատել է իր երկու ազգականուհիներին
Sun, 18 Oct 2026 21:00:46 +0400

Ամերիկյան Ալաբամա նահանգի Մոբիլե քաղաքում 47-ամյա տղամարդը գլխատել է իր 65-ամյա եւ 85-ամյա ազգականուհիներին։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Նրանց տղամարդը գլխատել է անտառահատ շարժիչավոր սղոցի օգնությամբ։ Տղամարդուն ձերբակալել են հենց դեպքի վայրում։ Տանը նաեւ որոշակի հաշմանդամություն ունեցող մի կին էլ է եղել, ով սակայն չի տուժել։ Դեպքից մի քանի օր առաջ՝ ազգականուհիներից մեկը զանգահարել է 911 եւ հայտարարել, որ այդ ազգականը դադարել է անհրաժեշտ դեղամիջոցները խմել եւ իրեն պահում է խիստ տարօրինակ։ Նա անցորդներին է բաժանում իր բոլոր իրերը։ Տղամարդը սակայն եղել է հանգիստ եւ ագրեսիվության որեւէ նշան չի ցուցաբերել։ Ի դեպ, երբ դատավորը տղամարդուն պետական միջոցներով վճարվող փաստաբան է նշանակել, տղամարդն ասել է, որ փաստաբանին էլ պետք է սպանել։Տղամարդը ներկայումս գտնվում է բանտում։ Նրա նկատմամբ նշանակվել է մեղսունակության ստուգման հետազոտություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր