Երկվորյակ ինչ ագենտի մասին է խոսքը
Mon, 26 Oct 2026 12:56:59 +0400

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է զգալիորեն ավելացնել արհեստական բանականության զարգացման համար հաջորդ տարի հատկացվող բյուջեն։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է ստեղծել քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ աշխատող թվային կրկնօրինակը։
Այս մասին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ նոր համակարգի ներդրման արդյունքում քաղաքապետարանի բոլոր վարչություններն ու վարչական շրջանները կունենան արհեստական բանականության վրա հիմնված առանձին գործակալներ, որոնք կգործեն համապատասխան ստորաբաժանումների թվային երկվորյակների դերում։
Ավինյանը նշել է, որ համակարգը ներդրման սկզբնական փուլում կկատարի խորհրդատվական գործառույթ՝ աջակցելով քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատանքին։
«Սա նշանակում է, որ մեր բոլոր վարչություններն ու վարչական շրջաններն ունենալու են իրենց, այսպես ասած, երկվորյակ ագենտը, այդպես կոչենք նրան, արհեստական բանականության կրկնօրինակը»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր