Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

Ինչ «մեյլեր են արվել» Փաշինյանին

Ինչ «մեյլեր են արվել» Փաշինյանին

Mon, 26 Oct 2026 12:53:35 +0400


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը չի կարծում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընտրախախտումների վերաբերյալ իրեն էլեկտրոնային նամակներով տեղեկացնելու առաջարկը վկայում է իրավապահ համակարգի թերացումների մասին։

Լրագրողներից մեկը ճեպազրույցի ընթացքում նախարարին հարցրել է՝ արդյոք վարչապետի այդ հայտարարությունը չի նշանակում, որ իրավապահ ամբողջ համակարգը, այդ թվում՝ ՆԳ նախարարությունը, պատշաճ չի կատարել իր պարտականությունները, եթե ընտրախախտումների մասին պետք է անձամբ վարչապետին տեղեկացնել։

Ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ Փաշինյանի հայտարարությունը նման եզրակացության հիմք չէ։ Նրա խոսքով՝ վարչապետը, հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն ու տարբեր գրառումները, որպես երկրի ղեկավար և քաղաքական թիմի առաջնորդ, ներկայացրել է իր դիրքորոշումը և քաղաքացիներին հնարավորություն տվել համապատասխան դեպքերի մասին տեղեկությունները փոխանցել նաև անձամբ իրեն։

Նախարարի խոսքով՝ վարչապետին նման հաղորդագրություններ ուղարկելու դեպքում դրանք, բնականաբար, փոխանցվելու էին իրավապահ մարմիններին՝ հետագա ընթացք տալու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին

Ամոթ է ասել՝ ինչեր է ասել Ալիևը Փաշինյանի մասին Tue, 17 Nov 2026 12:38:40 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով