Կիրակի , 18 Հոկտեմբերի 2026

Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից մեկը հեռանում է Սպիտակ տնից

Թրամփի ամենահավատարիմ զինակիցներից մեկը հեռանում է Սպիտակ տնից

Sun, 18 Oct 2026 22:05:40 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հավատարիմ համախոհների նեղ շրջանակի հետ քննարկում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Վայլսին աշխատանքից ազատելու հարցը։ Նաեւ՝ քննարկում է այդ պաշտոնում Վայլսի փոխարինող թեկնածուների հարցը։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Առայժմ Սպիտակ տան ղեկավարը հավաքում է կարծիքներ Վայլսի մասին՝ նրա ազատման հարցում որոշում կայացնելուց առաջ եւ կշռադատում է այդ կարծիքները։ Վայլսի հակառակորդները փորձում են, ընդ որում, համոզել Թրամփին, որ նրա պաշտոնազրկումն անհրաժեշտություն է։ Նրանք հատկապես ուշադրության են հրավիրում այն փաստին, որ Վայլսի, նրա մտերիմների շրջանակի եւ ընտանիքի մասին կան բազմաթիվ բացասական հրապարակումներ, որոնք ընդհանուր առմամբ ազդում են ողջ վարչակազմի վրա։ Թրամփն արդեն հայտարարել է, որ այդ հրապարակումը «բացարձակապես սուտ է»։ Նա ասել է, որ Վայլսը իր ամենից հավատարիմ աշխատակազմի ղեկավարն է եւ վստահելի խորհրդականը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը

Ինչպե՞ս է Փաշինյանը զգացել, որ Ադրբեջանում առարկայանում է այդ ըմբռնումը Sat, 17 Oct 2026 14:15:04 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով