Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ

ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ

Sun, 18 Oct 2026 22:11:25 +0400


Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրի նախավերջին խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (1-0)։

Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց արդեն 10-րդ րոպեին․ աչքի ընկավ Արայիկ Էլոյանը։

Խաղի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին, հյուրերը մնացին տասը ֆուտբոլիստներով։ Փոխարինման մտած Ալվին Թերան մրցակցի դեմքին հարվածելու համար արժանացավ կարմիր քարտի և հեռացվեց խաղադաշտից։

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 23 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ ԲԿՄԱ-ն 8 միավորով մնաց 9-րդ տեղում։ Գրում է Armsport.am-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում Thu, 05 Nov 2026 15:45:30 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով