Ուրբաթ , 23 Հոկտեմբերի 2026

Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Ինչ է կատարվում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Tue, 20 Oct 2026 11:38:00 +0400


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման։ Ակցիայի մասնակիցները մտադիր են խնդրի վերաբերյալ նամակներ փոխանցել և միջազգային հանրության ու դիվանագիտական կառույցների ուշադրությունը հրավիրել հանքի շահագործման հնարավոր բնապահպանական հետևանքների վրա։

Ավելի վաղ, բնապահպաններն ու ակտիվիստները բողոքի ակցիա և քայլերթ էին անցկացրել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, որտեղ մեկնարկել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Մասնակիցները հանդես էին եկել «Պահպանեք մեր ջուրը» և «Ամուլսար, միայն սար» կոչերով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է Thu, 22 Oct 2026 16:22:20 +0400 «Միասին» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով