Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Կադրային «ջարդ»՝ Թուրքիայի ֆինանսական վերնախավում

Կադրային «ջարդ»՝ Թուրքիայի ֆինանսական վերնախավում

Tue, 20 Oct 2026 16:00:22 +0400


Թուրքիայի ֆինանսատնտեսական բլոկում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:

Թուրքիայի ֆինանսական շուկաների խորհրդի նախագահ Մահմութ Սյութչուն, ինչպես նաև գանձապետարանի և ֆինանսների փոխնախարար Օսման Չելիքը հրաժարական են տվել իրենց պաշտոններից, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով գերատեսչություններին։

Հաղորդագրությունների համաձայն, Մահմութ Սյութչուն սկզբում հրաժարական էր ներկայացրել առողջական պատճառներով: Սակայն նախագահի 2026/350 համարի հրամանագրում ձևակերպումը փոխվել է՝ նշելով պաշտոնապես ազատելու մասին։

Միևնույն ժամանակ, ֆինանսական շուկաները վերահսկող Օսման Չելիքը իր թոշակի անցնելու դիմումը ներկայացրել է ֆինանսների նախարարության ղեկավար Մեհմեթ Շիմշեքին։

Կադրային փոփոխությունները համընկել են յոթ կառավարչական ընկերություններին պատկանող ավելի քան 100 ներդրումային ֆոնդերի լիկվիդացիայի հետ կապված խոշոր ճգնաժամի հետ, որը իրականացվել է կարգավորողի հսկողության ներքո:

Բացի այդ, Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է անցկացնում երկրի ֆոնդային շուկայի ենթադրյալ մանիպուլյացիաների վերաբերյալ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին

Ֆիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Fri, 16 Oct 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով