Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Լսե՞լ եք համակարգային կոռուպցիայի մասին

Լսե՞լ եք համակարգային կոռուպցիայի մասին

Tue, 20 Oct 2026 17:05:59 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանից հետաքրքրվել է՝ արդյոք վերջինս իր երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում առնչվել է համակարգային կոռուպցիայի դեպքերի կամ տեղեկություններ ունի դրանց մասին։

Հարցը հնչել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Աբրահամյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատը կառույց է, որի գործունեության շրջանակում հասանելի են տարբեր գործընթացներ և փաստաթղթեր, ապա հետաքրքրվել՝ թեկնածուն երբևէ հանդիպե՞լ է համակարգային կոռուպցիայի դրսևորումների։

Ի պատասխան՝ Առուստամյանը հայտարարել է, որ համակարգային կոռուպցիայի առկայության կամ բացակայության մասին կոնկրետ գնահատական տալու համար անհրաժեշտ գիտելիքներ չունի։ Նա նշել է, որ եթե հարցը վերաբերում է կոռուպցիան անմիջականորեն տեսնելուն կամ դրա հետ անձնական շփում ունենալուն, ապա նման փորձի մասին չի կարող խոսել։

Միևնույն ժամանակ, Առուստամյանի խոսքով, կոռուպցիոն ռիսկերը տարբեր ժամանակներում առկա են եղել ամբողջ աշխարհում, իսկ հաշվեքննությունը այն գործիքներից է, որն օգնում է կառավարել այդ ռիսկերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Միշտ արդար պահանջներին խառնվում է կրիմինալը

«Հրապարակ»․ Միշտ արդար պահանջներին խառնվում է կրիմինալը Tue, 20 Oct 2026 12:15:02 +0400 Ֆրանսիայում կենսապայմանների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով