Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել
Tue, 20 Oct 2026 20:00:28 +0400

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը ձերբակալման սանկցիա է տվել Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եղբոր՝ այդ երկրի նախկին ղեկավար Ռաուլ Կաստրոյի նկատմամբ։ Կաստրոն, հիշեցնենք, որ 95 տարեկան է։ Այս մասին հայտնում է NBC News-ը։ Կուբայական հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Ռաուլ Կասրտոյի դեմ ամերիկյան իրավապահները մեղադրանք էին ներկայացրել այս տարվա մայիսին։
Նրան մեղսագրվում են չորս հանցադրվագով սպանություններ իրականացնելու, երկու հանցադրվագով օդանավ ոչնչացնելու եւ ԱՄՆ քաղաքացիների սպանելու համար՝ հանցավոր դավադրություն նյութելու մեջ։ Գործով մեղադրյանք է ներկայացվել, բացի Կաստրոյից, եւս հինգ անձի։ Հանցագործությունները կատարվել են դեռ 1996 թվականին։ Այս տարի Ֆլորիդայի դատախազությունը վերսկսել է գործի քննությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր