Զելենսկու վարկանիշը բարձրացել է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո
Wed, 21 Oct 2026 00:15:49 +0400

Դոնալդ Թրամփի հետ լարվածության սրման ֆոնին, ուկրաինացիների վստահությունը Վլադիմիր Զելենսկու նկատմամբ աճել է՝ 43%-ից հասնելով 57%։
Նման պատկեր է ստացվել Կիևի միջազգային սոցիոլոգիայի ինստիտուտի հարցման արդյունքում։
Մինչև հոկտեմբերի 10-ը հարցվածների 52%-ը անվստահություն էր տածում նախագահի նկատմամբ, սակայն հոկտեմբերի 10-ից 16-ը այդ ցուցանիշը նվազել է մինչև 39%։
Սոցիոլոգները այս փոփոխությունը կապում են «դրոշի շուրջ համախմբման» էֆեկտի հետ, որտեղ ներքին տարաձայնությունները ստվերվում են արտաքին ճնշման տակ։
Այնուամենայնիվ, փորձագետները խոստովանում են, որ վստահության աճը կարճատև կլինի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր