Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Wed, 21 Oct 2026 08:10:24 +0400


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր քննարկվելու է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ TRIPP-ի վերաբերյալ կնքված ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացնելու է արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ TRIPP ընկերությունը Հայաստանի տարբեր գոտիներում կկարողանա հիմնել դուստր ընկերություններ եւ ձեռք բերել կառուցապատման իրավունք։ Ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը կպատկանի ամերիկյան կողմին, 26 տոկոսը՝ ՀՀ-ին։ 49 տարվա ժամկետի ավարտից հետո այն հնարավոր կլինի երկարաձգել եւս 50 տարով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» Wed, 21 Oct 2026 08:00:18 +0400 Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով