Անպատրաստ ներկայացել եք ԱԺ
Tue, 03 Nov 2026 12:20:22 +0400

2027 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին՝ խորհրդարան ներկայացած հարցերին լիարժեք պատասխաններ չունենալու համար։
Ղազարյանը Մակունցին հիշեցրեց, որ պետական պաշտոնյան պարտավոր է պատասխանատվությամբ մոտենալ իր կարգավիճակին, իսկ խորհրդարան զեկույց ներկայացնելիս պետք է պատրաստ լինի պատգամավորների հարցերին պատասխանելու։
«Ցավում եմ, որ դուք անպատրաստ եք ներկայացել ԱԺ։ Ցանկացած պաշտոնյա պետք է իր կարգավիճակին պատասխանատու վերաբերվի։ Երբ գալիս եք զեկույցի, բոլոր հարցերի պատասխանները պետք է ունենաք։ Մենք գրավոր հարցումներ անելու մեր իրավունքի մասին գիտենք ու կարող ենք անել ցանկացած պահի»,– հայտարարեց պատգամավորը։
Ի պատասխան՝ Լիլիթ Մակունցը վստահեցրեց, որ Ազգային ժողով ներկայանալուն վերաբերվում է ամենայն պատասխանատվությամբ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր