«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Fri, 24 Apr 2026 14:53:19 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նարեկ Կարապետյանը և կուսակցության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել՝ ի հիշատակ անմեղ նահատակների։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը՝ պատմական արդարության վերականգնման համար։

«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում», – ասել է Նարեկ Կարապետյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանում անհամբեր սպասում են Նարեկ Կարապետյանի կալանավորմանը

Ադրբեջանում անհամբեր սպասում են Նարեկ Կարապետյանի կալանավորմանը Thu, 23 Jul 2026 15:45:27 +0400 Ադրբեջանական Haqqin.az-ը …