Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Ծիծեռնակաբերդին մոտեցել են որպես սովորական շենքի և հասցրել են շոշափելի վնաս, որն անդառնալի չէ

Ծիծեռնակաբերդին մոտեցել են որպես սովորական շենքի և հասցրել են շոշափելի վնաս, որն անդառնալի չէ

Fri, 24 Apr 2026 14:45:58 +0400


Եթե տագնապներ կային, որ Ծիծեռնակաբերդը վերանորոգման անվան տակ քանդում, ավերում են, որ այս տարվա ապրիլի 24-ին հուշահամալիրը փակ կլինի կամ խաթարված տեսքով կընդունի բազմահազար այցելուներին, որ այս մոտեցումը ևս մի փորձ է Ցեղասպանության հիշատակը պղծելու, հիշողությունը ջնջելու և իրողությունը ժխտելու առումով, կամ ուղղակի թուրքական պահանջ են կատարում Հայաստանի իշխանությունները. սա մեր ժողովրդի հոռետեսական ու նայիվ մտածողության հետևանքը չէ, այլ մեր իշխանավորների վարած քաղաքականությունից հասարակության քաղած դասերի արտացուոմը: Որ հուշահամալիրն այսօր լիարժեք ու ամբողջովին պատրաստ չէ, խոստովանում են նաեւ իրենք` կառավարությունից, սակայն վաղ առավոտից, չնայած վատ եղանակին, մարդկանց հոսքը չի դադարում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ասվել է, որ կիսատ մնացած աշխատանքները կշարունակվեն ապրիլի 25-ից: Իսկ թե ի՞նչ մոտեցում են ի սկզբանե ցուցաբերել հուշարձանին, ի՞նչ սկզբունքով են կատարում վերանորոգման աշխատանքները, որքանո՞վ են դրանք ճիշտ կամ սխալ, սխակներն անփութության, թե միտումնավորության հետեւանք են, զրուցել ենք ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ:

«Կարող ենք երկար խոսել պետության կողմից պատվեր իջեցնելու քաղաքական մոտիվացիաների մասին, բայց դա դնենք մի կողմ և չմտնենք այն դաշտ, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում Ցեղասպանության պատմական հիշողությանը: Իմ կարծիքով, ի սկզբանե խնդիրը եղել է սխալ, որ Ծիծեռնակաբերդին մոտեցել են` որպես սովորական շենքի և ոչ թե հուշարձանի: Եթե, դիցուք, Սանահինի վանական համալիրում ունես ջրահեռացման խնդիր, դու չես քանդում Սանահինի պատը և ետ շարում նորից: Դու վերականգնում ես այն, որովհետև դրա քարերն արդեն իսկ արժեք են: Իրենք Ծիծեռնակաբերդին մոտեցել են որպես ուղղակի օբյեկտ, ինչպես նորոգում են դպրոցները, մանկապարտեզները: Մոտեցել են այդ տրամաբանությամբ, և հասցվել է այն վնասը, որն արդեն հասցվել է: Դա դեռևս անդառնալի չէ, իհարկե շատ շոշափելի վնաս է, բայց պրոֆեսիոնալ մոտեցման արդյունքում հնարավոր կլինի շտկել: Մեծ աղմուկ հանողը հեղինակներից մեկի աղջիկն էր, որ հիմա ներգրավված է աշխատանքներում: Ես շատ հույս չունեմ, որ Անահիտ Թարխանյանի ներգրավմամբ մեծ բան է փոխվելու, որովհետև իր գործունեությամբ շատ աչքի չի ընկել հուշարձանների պահպանությամբ: Ուղղակի հիշեմ, որ ինքը Ազգային Ժողովի շենքի հեղինակն է` ներկայիս դահլիճի և այլն: Բայց մեծ հարգանք ունեմ պարոն Սաշուր Քալաշյանի նկատմամբ, իր հետ մեկ-երկու անգամ խոսել եմ այդ թեմայով: Հույս ունեմ, որ որոշակի եզրահանգումներ արել են և չեն մոտենա այդ հուշարձանին այնպես, ինչպես մոտենում են պետական պատվերով դպրոցներին կամ մանկապարտեզներին»,- ասում է Սարհատ Պետրոսյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանի այցը Տիգրանաշեն, այն հանձնման հարցի շուրջ բանավեճ․ օրվա կարևոր լուրերը

Նարեկ Կարապետյանի այցը Տիգրանաշեն, այն հանձնման հարցի շուրջ բանավեճ․ օրվա կարևոր լուրերը Fri, 11 Sep …