Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Փողին գերի

Փողին գերի

Wed, 21 Oct 2026 09:00:54 +0400


Մարդկային ամենաբարձր հատկությունը հավատարմությունն է իր սկզբունքներին, ընկերներին, անցած ճանապարհին, նվիրվածությունն իր հայրենիքին ու աշխատանքին, իրեն բաժին հասած փորձությունները լռելյայն ու պատվով կրելը: Մարդկային ամենազազրելի հատկություններից մեկը դավաճանությունն է հայրենիքին, սկզբունքներին, դավանանքին, ընկերներին, սեփական առաքելությանն ու պայքարին: Թերեւս դա է պատճառը, որ դավաճաններին մարդիկ չեն ներում, իսկ հավատարիմներին հարգում են, անգամ եթե նրանք հավատարիմ են «Քաղպայմանագրի» նման իրենց հայրենիքին վնասներ պատճառած կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանի նման ձախողակ առաջնորդին: Բայց երբ մարդն հավատարիմ է միայն իր աթոռին, նվիրված է պաշտոնին, դողում է իր հարստության եւ եկամտի վրա ու այդ պատճառով դավաճանել է ընկերներին, անցած ուղուն, նման մարդկանց հանդեպ ցասումի եւ մերժման հզոր ալիք է բարձրանում, ինչպիսին բարձրացել է Գորիսի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ` նախօրեին տված ամոթալի հարցազրույցի առիթով: Նախկին հանրապետականներից, պաշտոնատար անձանցից շատերն են 2018-ից հետո ճամբարափոխ եղել եւ հակառակ բեւեռում հայտնվել` իրենց կարգավիճակն ու եկամուտը պաշտպանելու, հալածանքների չենթարկվելու նկատառումներից ելնելով: Ոմանք դա արել են լուռ, ոմանք ճարահատյալ են արել, մեծ մասը` գլխիկոր եւ ամաչելով իրենց պահվածքի համար: Բայց կան մարդիկ, որ դա անում են գլուխները բարձր, անամոթաբար, իրենց անցած ճանապարհի ու դավանած արժեքների վրա թքելով: Ուրացումի եւ հայրենադավության մեր ժամանակներում իրենց նողկալի պահվածքով հպարտանալով, իրենց հեղինակությունն ու անունը հողին հավասարեցնելով: Հայտնի ասացվածքն ասում է` մարդը եթե իրեն չխայտառակի` ոչ ոք չի խայտառակի:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրենց արշինով

Իրենց արշինով Tue, 20 Oct 2026 09:00:28 +0400 Մի հավատացեք իշխանական ու իշխանամերձ հերյուրանքներին, թե …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով