Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Թրամփը հաշտությու՞ն է խնդրում Իրանից․ ուշագրավ մանրամասներ

Թրամփը հաշտությու՞ն է խնդրում Իրանից․ ուշագրավ մանրամասներ

Tue, 07 Apr 2026 17:00:55 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին հակամարտության կարգավորման առաջարկ է ներկայացրել հինգ երկրների և ութ հետախուզական գերատեսչությունների միջնորդությամբ, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի աղբյուրին։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ առաջարկը ներառում է Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ոիտկոֆի փոխարինումը փոխնախագահ Ջեյ Դի Վենսով։ Նրան փոխարինելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ուիտկոֆը համարվում է չափազանց մտերիմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մերձավոր շրջապատին։

Աղբյուրը նշել է, որ Թրամփը պատրաստ չէ ընդունել «ռազմավարական ձախողումը», և որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ պաշտոնյաները «օգնության են դիմել» Իրանի հետ վստահելի կապեր ունեցող բոլոր երկրներին։

Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ն վախենում է վառելիքի գների կտրուկ աճից, որը կարող է սկսվել արդեն հաջորդ շաբաթ, և պատրաստ չէ հանդուրժել նման ռիսկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի մասին կարևոր հայտարարություն է արել

Իրանի մասին կարևոր հայտարարություն է արել Sat, 06 Jun 2026 14:00:05 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …