Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները

Իրանը պնդում է՝ ԱՄՆ-ն պետք է ընդունի մեր պայմանները

Wed, 21 Oct 2026 10:20:30 +0400


Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը չի ընդունել Թեհրանի պայմանները և համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին Իրաքի Al-Iraqiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը չափազանց հստակ և հասկանալի է։ Մենք արդեն ասել ենք՝ քանի դեռ նեղուցի հարցում համաձայնություն կամ փոխըմբռնում չկա, այն բաց չի լինի բոլորի համար։ Ինչո՞ւ է Ամերիկան ընդհանրապես թույլատրում նավերին անցնել այն ջրային ճանապարհով, որտեղ պայմանավորվածությունների բացակայության պատճառով անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանում», —ասել է Իրանի գլխավոր դիվանագետը։

Նրա խոսքով՝ նախքան այլ հարցերի շուրջ բանակցություններ սկսելը՝ ԱՄՆ-ը պետք է կատարի Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Հավելենք, որ վերջին օրերին մի քանի լցանավ պայթել են՝ առանց իրանական կողմի թույլտվության նեղուցով անցնելիս։ Միայն նախօրեին ԻՀՊԿ-ն հայտնել էր երկու նավի մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի քանի տարուց առանց մի փամփուշտ կրակելու Ադրբեջանը մեզ կգրավի

Մի քանի տարուց առանց մի փամփուշտ կրակելու Ադրբեջանը մեզ կգրավի Wed, 21 Oct 2026 17:30:13 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով