Ո՞վ էինք լինելու մենք առանց թուրքերի․ Մերցի տարակուսելի քծնանքը
Wed, 21 Oct 2026 17:30:03 +0400

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հիշեցրել է թուրք միգրանտների դերը երկրի զարգացման գործում։
«Թուրք աշխատանքային միգրանտները նպաստել են մեր երկրի արդյունաբերական ներուժի հիմքի ստեղծմանը։ Ռուրի տարածաշրջանը այդ տարիներին այդքան բարգավաճ և զարգացած չէր լինի առանց թուրք միգրանտների առաջին սերնդի։
Ի՞նչ կլիներ գերմանական գրականությունն այսօր առանց Արաս Օրենի և Դենիզ Ութլուի։ Գերմանական կինոն՝ առանց Ֆաթիհ Աքինի և Սիբել Քեքիլլիի։ Գերմանական ֆուտբոլը առանց Իլքայ Գյունդողանի։
Իսկ ի՞նչ կլինեին գերմանական ուռուցքաբանությունն ու իմունոլոգիան առանց BioNTech-ի երկու հիմնադիրների՝ Ուղուր Շահինի և Օզլեմ Թյուրեչիի», – հայտարարել է Գերմանիայի կանցլերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր