Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Ո՞րն է եղել նորածնի մաhվան պատճառը. մանրամասներ

Ո՞րն է եղել նորածնի մաhվան պատճառը. մանրամասներ

Wed, 21 Oct 2026 17:23:14 +0400


«Մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներ»,-հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից՝ արձագանքելով ծննդատանն օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին։

Կենտրոնից մասնավորապես նշում են. «Ծննդկանն օրեր առաջ մարզային ծննդատնից ուղեգրվել է երրորդ կարգի ծննդատուն, որպես բարձր ռիսկի հղիություն։ Հղիների ախտաբանության բաժանմունքում կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները, սահմանվել է հսկողություն և բուժում, ախտորոշվել է 28 շաբաթական հղիություն՝ պտղի աճի հապաղումով (ինչը համապատասխանում է 22-23 շաբաթի), արգանդի 2 սպի, գեստացիոն հիպերտենզիա, պտղի պորտալարի զարկերակի դիաստոլիկ հետադարձ հոսք։ Չնայած հղիին ցուցաբերված անհրաժեշտ բժշկական օգնությանն ու թերապիային՝ դրական դինամիկա չի արձանագրվել, ինչի պատճառով էլ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում։ Նորածինը ծնվել է ծայրահեղ ցածր՝ 530 գրամ քաշով և անմիջապես տեղափոխվել նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք։Երեխան գտնվել է արհեստական շնչառության ապարատի տակ, սակայն ծայրահեղ անհասության, էքստրեմալ ցածր քաշի և դեպքի կլինիկական ծանրության պատճառով, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Ծննդկանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,-նշել են հիվանդանոցից։

Ավելի վաղ գրել էինք, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։​

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը

Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի որոշումը․ օրվա թոփ լուրերը Wed, 11 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով