6,5 հազար մարդու կարտաքսեն Ռուսաստանից
Wed, 21 Oct 2026 18:30:12 +0400

ՌԴ իրավապահ մարմինները որոշում են կայացրել ՌԴ տարածքից արտաքսել 6559 օտարերկրացու՝ «Անլեգալ 2026» օպերացիայի իրականացումից հետո։ Օպերացիան իրականացվել է հոկտեմբերի 1-10-ին, Մերձմոսկովյան մարզում։ Եւս 18615 անձի հանդեպ էլ ՌԴ մուտքի արգելքի որոշում է կայացվել։Օպերացիան իրականացվել է անօրինական միգրացիայի դեմ պայքարին, վարչական իրավախախտումների եւ միգրացիոն ոլորտում հանցագործությունների բացահայտմանը։ Նաեւ՝ կազմվել է 2393 վարչական իրավախախտման ակտ այն գործատուների նկատմամբ, որոնք ներգրավվել են անօրինական միգրանտներին իրենց ընկերություններում որպես աշխատուժ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր