Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»

Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»

Fri, 17 Jul 2026 20:00:25 +0400


Ծայրահեղ աջ պահպանողական «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, ըստ միլիարդատեր Իլոն Մասկի, հանդիսանում է Ֆրանսիայի «վերջին հույսը»։ Այս մասին Մասկը գրել է իր սոցկայքի էջում։ Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը վերջնական վճիռ է կայացրել Լը Պենի գործով։ Դատարանը որոշում է կայացրել թույլատրել նրան մասնակցել 27 թվականի ապրիլի կեսերին կայանալիք նախագահական ընտրություններին։

Լը Պենը հուլիսի 12-ին էլ հայտարարել է, որ Ֆրանսիայի համար պետականությանը սպառնալիք կարող է լինել ներկայիս քաղաքական գծի շարունակումը։ Նա խոստացել է, որ վարելու է դեմոկրատական քաղաքական գիծ, որտեղ առաջնայինը ֆրանսիացիների կյանքն ու անվտանգությունն է, գնողունակության բարձրացումը եւ երկրի վերածնունդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է․ ինչում է մեղադրվում

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է․ ինչում է մեղադրվում Fri, 10 Jul 2026 23:30:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով