Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Եզակի պատմական արտեֆակտներ կհանվեն վաճառքի

Եզակի պատմական արտեֆակտներ կհանվեն վաճառքի

Mon, 27 Apr 2026 21:30:20 +0400


Լոնդոնում Christie’s աճուրդային տունը վաճառքի կհանի եզակի պատմական արտեֆակտներ՝ 14-րդ դարի ոսկեպատ բաժակ, որը ստեղծվել է մամլյուք սուլթաններից մեկի համար եւ եզակի գորգ։ Բաժակը գնահատվում է 1,2-1,8 միլիոն ֆունտ։ Աճուրդը ամբողջովին նվիրված է լինելու հնդկական եւ մահմեդական արվեստին։ Այն տեղի կունենա ապրիլի 30-ին։ Բաժակն ամենայն հավանականությամբ սուլթանական պալատում ծառայել է որպես հանդիսավոր արարողությունների համար մրգերի կամ անուշեղենների մատուցարան։

Նմանատիպ երեք անոթ է պահպանվել աշխարհում, որոնք պահպանվում են Բրիտանական թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում եւ Օնտարիոյի Արքայական թանգարանում։ Գորգը 17-րդ դարի է՝ պարսական Սեֆյան արքայատան ժամանակների, որոնք օգտագործել են բրիտանական միապետներ Էդուարդ 7-րդն ու Ջորջ 5-րդը։ Այն օգտագործվել է նաեւ արքայադուստր Մերիի ամուսնության ժամանակ՝ 1922 թվականին։ Գնահատվում է 30-40 հազար ֆունտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել

Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել Sun, 06 Sep …