Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց

Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց

Mon, 27 Apr 2026 21:23:28 +0400


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել պրոֆեսիոնալ բանակ

Ինքնասպանություն, սպանություն, բռնություն․ 2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող

Մինչ Նիկոլ Փաշինյանը թմբկահարում է այն թեզը, որ սահմանին խաղաղ է, «ներքին թշնամին»՝ խժռում է երիտասարդ կյանքեր:

Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր:

Ընտրություններում հաղթելու դեպքում, ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։

Այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական բարեփոխումները.

փուլային անցում պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի՝ պահեստազորային համակարգի պահպանմամբ,

կառավարման համակարգի արդիականացում՝թվային և ցանցային տեխնոլոգիաների հիման վրա,

անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացում,

ռազմական կրթության և սպայական կազմի պատրաստման համակարգի բարեփոխում,

ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության համակարգի զարգացում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ պետք է իմանալ իրանական իշխանական-քաղաքական համակարգի մասին

Ինչ պետք է իմանալ իրանական իշխանական-քաղաքական համակարգի մասին Tue, 23 Jun 2026 15:45:52 +0400 Իրանական …