Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար․ Բեգլարյան

Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար․ Բեգլարյան

Mon, 27 Apr 2026 21:19:15 +0400


Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի Արթուր Ավանեսյանի «Կանդազի) ձերբակալությունն այդ շարքից է:

Պատկերացրե՛ք, ձայնագրությունում նա ասում է. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան (Ե՛վ աշխատանքը կլինի, և՛ հողը կլինի, և՛ տունը կլինի): Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել և՛ իրեն, և՛ նրա կուսակցությունը: Ես պարզապես վստահ եմ, որ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ:

Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար, դե իսկ նրանց իրավախախտումները կարող են քննվել միայն իրենցից հետո»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչ է սպասվում առաջիկայում

Ինչ է սպասվում առաջիկայում Tue, 07 Jul 2026 14:34:26 +0400 «Այս իշխանությունը, չունենալով սահմանափակումներ և …