Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

Տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած

Տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած

Sun, 31 May 2026 11:45:08 +0400


Մայիսի 31-ին՝ ժամը 07։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:19-ին, մարվել՝ 07:35-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի առջևի հատվածը։

Վթարի հետևանքով մեկ տուժած հոսպիտալացվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ եւ որտեղ է ստեղծվել արեւելյան հայտնի խաղը

Երբ եւ որտեղ է ստեղծվել արեւելյան հայտնի խաղը Wed, 19 Aug 2026 21:30:17 +0400 Աշխարհում …