Հինգշաբթի , 30 Հուլիսի 2026

Զոհերի մեջ 9 ամսական երեխա կա․ սարսափելի վթար՝ Թուրքիայում

Զոհերի մեջ 9 ամսական երեխա կա․ սարսափելի վթար՝ Թուրքիայում

Sun, 31 May 2026 12:00:33 +0400


Թուրքիայում Դենիզլի-Այդին մայրուղու Թըրքազ շրջանի մոտակայքում ուղևորատար ավտոբուսը բախվել է արգելապատնեշի, ինչից հետո տրանսպորտում հրդեհ է բռնկվել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ վարորդը և ինը ամսական երեխան, իսկ 33-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Նշվում է, որ ավտոբուսը Իզմիրից ուղևորվում էր Անթալիա։

Դենիզլիի ուղղությամբ երթևեկությունը փակ է եղել մոտ չորս ժամ։ Հրշեջների կողմից հրդեհը մարելուց հետո ավտոբուսը հեռացվել է մայրուղուց, և երթևեկությունը վերականգնվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալություններ Թուրքիայում

Ձերբակալություններ Թուրքիայում Thu, 02 Jul 2026 19:30:56 +0400 Թուրքիայում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ձերբակալվել է …