Արհմիությունները՝ քեֆ կազմակերպողներ
Mon, 02 Nov 2026 21:45:25 +0400

Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հուզող շատ խնդիրներ կան՝ կապված ցածր աշխատավարձի, կամավոր ատեստացիայի գործընթացի բարդությունների, կրթության նոր չափորոշիչի ներդրման, աշակերտների գնահատման համակարգի փոփոխության և այլնի հետ։ Սակայն հանրակրթության բնագավառի աշխատողների արհմիությունը, խորհրդային ժամանակների նման իշխանության կցորդի դերում է, այդ խնդիրները չեն ներկայացնում կառավարություն, ԿԳՄՍ նախարարություն։
Ուսուցիչների արհմիությունն իր անդամներից հավաքած անդամավճարների գումարները ծախսում է ուսուցիչների համար տեսարժան վայրեր էքսկուրսիաներ կազմակերպելով, ռեստորաններում ուսուցիչների համար մարտի 8-ի, ապրիլի 7-ի առթիվ քեֆեր կազմակերպելով և վերջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր