Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Կոտայքը մարզպետ կունենա` մեկը դժգոհ է, մյուսն էլ շատ գոհ չէ

Կոտայքը մարզպետ կունենա` մեկը դժգոհ է, մյուսն էլ շատ գոհ չէ

Wed, 21 Oct 2026 19:20:36 +0400


Խորհրդարանական ընտրություններից հետո անգլուխ մնացած Կոտայքը վերջապես մարզպետ կունենա, նախօրեին ՔՊ վարչությունը քննարկեց եւ հավանության արժանացրեց ՔՊ–ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը, որի մասին մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել։ Նախկին մարզպետ Ահարոն Սահակյանի մանդատ ստանալուց հետո տեւական ժամանակ մարզպետի թեկնածուի փնտրտուքների մեջ էր իշխանությունը, ամենառեալ թեկնածուները երկուսին էին`Լիլիթ Ստեփանյանը, որը համարվում է Ռոմանոս Պետրոսյանի մարդը եւ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան՝ Վասակ Վարդանյանը: Փաշինյանը կտրականապես դեմ է եղել, որ մարզում էլ ավելի մեծանա Միքայելյանների ազդեցությունը, բացի այդ Սասուն Միքայելյանը կողմ է տարբեր շերտերի հետ մարդկային հարաբերություններ պահպանելուն, ինչը Փաշինյանի սրտով չէ: Ուստի փեսայի թեկնածությունը մերժվել է եւ քանի որ ավելի հարմար թեկնածու չեն գտել` ստիպված կանգնել են Լիլիթ Ստեփանյանի թեկնածության վրա, որն, ասում են` այնքան էլ ուրախ չի օրենսդիրից գործադիր տեղափոխվելու մտքից, քանի որ 2 տարի անց մարզպետների ինստիտուտի լուծաման գործընթաց է սկսվելու։ Բայց Ստեփանյանի թեկնածությունն անձամբ Նիկոլ Փաշինյանն է վարչությանը ներկայացրել, քննարկել են, վարչության կեսից ավելին կողմ է քվեարկել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Sun, 08 Nov 2026 09:30:51 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով