Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփի հատուկ դեսպանորդը

Ի՞նչ են պայմանավորվել Պուտինն ու Թրամփի հատուկ դեսպանորդը

Wed, 21 Oct 2026 19:30:26 +0400


Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերադառնալ եռակողմ բանակցությունների ձևաչափին՝ քննարկելու ուկրաինական կարգավորման հիմնական հարցերը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Այսօր ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ, ով առաջարկել է վերսկսել Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները տեխնիկական խմբի մակարդակով։

«Մեր նախագահը Ուիտկոֆին տեղեկացրել է, որ մենք, սկզբունքորեն, պատրաստ ենք վերսկսել եռակողմ քննարկումները հիմնական թեմայի շուրջ նոյեմբերի 10-ի հատվածում», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ուշակովը նշել է, որ Ուիտկոֆը խոսել է «ԵՄ-ի և Կիևի նոր մոտեցումների մասին», բայց «դրանք քիչ բան էին պարունակում, որը օգտակար կլիներ ուկրաինական կարգավորման համատեքստում»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի միջև այսօր կայացած հանդիպումը բովանդակալից էր և տևել է մոտ երեք ժամ։

Այս մասին ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալության թղթակից Պավել Զարուբինին։

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Ուիտկոֆի Ռուսաստան վերադառնալու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի մեկ այլ հատուկ ներկայացուցիչ՝ Ջարեդ Քուշները, հեռակա կարգով միացել է զրույցին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մեզ համար իսկական անակնկալ էին նախագահ Թրամփի այդ քայլերը

«Հրապարակ». Մեզ համար իսկական անակնկալ էին նախագահ Թրամփի այդ քայլերը Wed, 21 Oct 2026 11:15:21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով