Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». Վարչության պետի նշանածին են կալանավորել

«Հրապարակ». Վարչության պետի նշանածին են կալանավորել

Thu, 22 Oct 2026 08:20:14 +0400


Մեր տեղեկություններով, օրեր առաջ կալանավորվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Կլարա Գասպարյանի նշանածը՝ նախկին քննիչ, ներկայում փաստաբան Հայկ Մարդյանը, որին մեղադրում են խարդախության ու հափշտակության գործով: Նրան տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։ Ընդ որում՝ մեղադրանքը չի առնչվում նրա փաստաբանական գործունեությանը։ Կլարա Գասպարյանը նախարար Սրբուհի Գալյանի «լյուբիմչիկներից» է (փոխնախարար Գալյանի օգնականն է եղել): Մեր աղբյուրը հաղորդեց, որ նա կապվել է Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ, «խնդրել», որ իր նշանածի համար նորմալ պայմաններ ապահովեն ՔԿՀ-ում. «Շուտով դուրս կհանենք էդտեղից, մի քանի շաբաթվա պատմություն է ընդամենը»։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը, որ վարույթներից մեկով Մարդյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, կատարվում է նախաքննություն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» Thu, 22 Oct 2026 08:05:53 +0400 Կիրանց գյուղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով