Ուրբաթ , 13 Նոյեմբերի 2026

Պարսից ծոցում 4 լցանավ է պայթեցվել

Պարսից ծոցում 4 լցանավ է պայթեցվել

Thu, 22 Oct 2026 11:00:34 +0400


Պարսից ծոցի հյուսիսային հատվածում 4 լցանավ է պայթեցվել:

Տեղեկությունը հայտնում է Press TV-ն՝ հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերին։
«ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հետևել են չորս օրինախախտ նավի, որոնք անցնում էին չթույլատրված երթուղով՝ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում նավթը նավից նավ տեղափոխելով։ Բոլոր չորս նավերը պայթեցվել են միաժամանակ և այժմ այրվում են», – ասվում է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հորմուզի նեղուցով Իրանի կողմից չթույլատրված երթուղով նավերի անցումը խրախուսելու ամերիկյան մարտավարությունը ավելացրել է ծովային միջադեպերի թիվը:
«Ամերիկացի զինվորականները զգուշացվել են, որ եթե գործողությունները շարունակվեն, պատասխան հարված կհասցվի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին», – հայտարարել է ԻՀՊԿ-ն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան ու Ադրբեջանը ռամածովային ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսում

Թուրքիան ու Ադրբեջանը ռամածովային ԱԹՍ-ների համատեղ արտադրություն են սկսում Mon, 07 Sep 2026 20:00:43 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով