Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Փաշինյանը՝ հնարավոր նոր ընտրությունների մասին

Փաշինյանը՝ հնարավոր նոր ընտրությունների մասին

Thu, 22 Oct 2026 13:11:14 +0400


Հայաստանի կառավարությունը առաջիկայում հանրությանը կներկայացնի Սահմանադրության նոր նախագիծը, որը նախատեսվում է ուղարկել նաև Ազգային ժողով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը փորձելու է համոզել ընդդիմադիր ուժերին, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր նշանակություն ունի։ Եթե այդ հարցում համաձայնության հասնել չհաջողվի, հնարավոր են նաև այլ զարգացումներ, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։

«Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- նշել է Փաշինյանը՝ խոսելով հնարավոր տարբերակների մասին։

Վարչապետը նաև ընդգծել է, որ իր քաղաքական հիմնական հանձնառություններից են Սահմանադրության փոփոխությունն ու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը։

Փաշինյանի խոսքով՝ ինքը ակնկալում է, որ Հայաստանի ժողովուրդը կաջակցի իր քաղաքական օրակարգին։ Միաժամանակ նա հայտարարել է, որ հասարակության կողմից աջակցության բացակայության դեպքում իր քաղաքական առաքելությունը Հայաստանում ավարտված կհամարի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է

Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնում»  ընտրական համակարգը փաստացի բռնազավթված է Thu, 22 Oct 2026 16:22:20 +0400 «Միասին» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով